Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է Խաբի Ալոնսոյի և Չավիի ունեցած նշանակության մասին հավաքականի կազմում.
«Ալոնսոն և Չավին պատմության մեջ կմնան որպես մեծագույն խաղացողներ: Այժմ մենք ունենք այլ գերազանց խաղացողներ` Իսկոն, Կոկեն, Էրերան: Նրանց թվում կլինեն նաև այլ ֆուտբոլիստներ: Հին ժամանակներն արդեն անցյալում են: Իսպանիայի հավաքականի համար նոր շրջափուլ է սկսվում»-,ասել է դել Բոսկեն:
Նշենք, որ Իսպանիայի ընտրանու կազմում Չավին ու Ալոնսոն, համապատասխանաբար, մասնակցել են 133 և 114 հանդիպումների` դառնալով 12 և 16 գոլերի հեղինակ:








































