«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին հայտարարել է, որ մտադիր է մասնակցել Ռուսաստանում կայանալիք «Մունդիալ-2018»-ին:
«Կանեմ հնարավորը «Մունդիալ-2018»-ին մասնակցելու համար: Վարում եմ հանգիստ ու կանոնակարգված կյանք: Դա ինձ մի քանի լրացուցիչ տարի կտա մարզական կարիերայում:
Նպատակս բարձր մակարդակով հնարավորինս երկար խաղալն է, իսկ հավաքականում հայտնվելը՝ առաջադրանքներիցս մեկը:
Այժմ 31 տարեկան եմ, բայց խաղալու եմ մինչև 40 տարեկան: Իհարկե, 9 տարի անց դժվար թե խաղամ գրանդ ակումբներից մեկում, բայց, այնուամենայնիվ, ցանկանում եմ այդ տարիքում լինել պրոֆեսիոնալ ֆուտբոլում»,- հայտարարել է հոլանդացի հարձակվողը:








































