Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մկանային վնասվածք է ստացել «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպմանը:
Այսօր արգենտինացի ֆուտբոլիստը բժշկական հետազոտություն կանցնի, որի արդյունքում կպարզվեն վնասվածքի լրջության աստիճանն ու ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները:
Նշենք, որ «Վիլյառեալ»-ի դեմ խաղում ազդրի վնասվածք է ստացել նաև կատալոնական ակումբի հարձակվող Մունիր Էլ-Հադադին: Նա նույնպես բժշկական հետազոտություն կանցնի: