Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի անհանգստանում գոլային երաշտի պատճառով: Ֆուտբոլիստը նշել է, որ անպայման գոլեր կխփի առաջիկա խաղերում:
«Մենք հաղթեցինք մրցաշրջանի առաջին խաղում և երեք միավոր նվաճեցինք: Հուսով եմ, որ հաջորդ խաղն ավելի լավ կանցկացնենք, իսկ ես գոլ կխփեմ: Որքան հիշում եմ, երբեք գոլեր չեմ խփել առաջին խաղում:
Իհարկե, հիանալի կլիներ, եթե կարողանայի աչքի ընկնել: Բայց ես չեմ հուսահատվում, քանի որ թիմս երեք միավոր վաստակեց: Պետք է հանգիստ լինել: Վստահ եմ, որ գոլեր կխփեմ առաջիկա խաղերում»,- Bild-ը մեջբերում է Լևանդովսկիի խոսքերը:








































