Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Պետր Չեխի` այլ ակումբ տեղափոխության մասին շրջանառվող լուրերը:
«Ցանկանում եմ, որ Չեխը մնա: Նա շատ կօգնի ինձ: Պետրը հարուստ փորձ ունի և ես շատ բան ունեմ սովորելու նրանից: Չեխն ինձ շատ լավ է վերաբերվում: Մենք մարզվում ենք, նա ինձ խորհուրդներ է տալիս և կրկին ապացուցում, որ գերազանց դարպասապահ է»,- Mirror-ը մեջբերում է Կուրտուայի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Չեխի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, սակայն դարպասապահը ցանկանում է մնալ «Չելսի»-ում:





































