Անգլիական «Լիվերպուլ»-ը պաշտոնական առաջարկ է արել «Միլան»-ին՝ Մարիո Բալոտելիի տրանսֆերի ձեռքբերման նպատակով:
Sport Mediaset-ի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբը 20 մլն եվրո է առաջարկել «ռոսսոներիներ»-ին:
Հիշեցնենք, որ 2014թ. ամառային տրանսֆերային պօատուհանի ժամանակ «Լիվերպուլ»-ի կազմը համալրել են Ադամ Լալանան, Ռիկի Լամբերտը, Դեյան Լովրենը, Էմրե Չանը, Լազար Մարկովիչը, Դիվոկ Օրիգին, Ալբերտո Մորենոն ու Խավիեր Մանկիլյոն: