Մայամիում ավարտվել է International Champions Cup մրցաշարը, որի եզրափակչի շրջանակներում կայացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը: Լուի վան Գալի սաներն առավելության են հասել 3:1 հաշվով և դարձել ընկերական մրցաշարի հաղթող:
Հիշեցնենք` մրցաշարին մասնակցում էին 8 թիմեր: Խմբային փուլում «կարմիր սատանաներ»-ն առավելության են հասել «Ռոմա»-ի, «Ինտեր»-ի, «Ռեալ»-ի նկատմամբ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ»` 3:1
Ջերարդ (14’), Ռունի (55’), Մատա (57’) – Լինգոր (88’)





































