«Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարթը չի կարողացել բացատրել, թե ինչու իրենք նորից անհաջողությամբ մատնվեցին Չեմպիոնների լիգայում:
«Արդյո՞ք սա մեր նախորդ խաղերի կրկնությունն էր: Այո՛: Չգիտեմ էլ, թե ինչու այդպես եղավ: Կուզենայի գտնել այս հարցի պատասխանը:
Մենք անհրաժեշտ ռիթմով էինք գործում, բայց գոլից հետո նվազեցրինք ճնշումը: Դա ցավալի է, քանի որ պետք է ցույց տայինք, որ թիմը ունակ է նման իրավիճակներից պատվով դուրս գալ:
Այսօր հաղթելու դեպքում կհայտնվեինք Եվրոպա լիգայում: Բայց նույնիսկ դա այդքան կարևոր չէ: Մեր դեմ գործում էր թուլացած մրցակից, ու պարտավոր էինք հաղթել: Հիմա կարող ենք մեղադրել միայն ինքներս մեզ», – Հարթի խոսքերն է մեջբերում BBC-ն:





































