Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է իր թիմի մասին՝ նշելով, որ այն լավագույնն է ու պետք չէ համեմատել «Տոտենհեմ»-ի հետ:
«Եթե մենք նույն ոգով շարունակենք, Չեմպիոնների Լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդը կդառնանք:
Սա աշխարհի լավագույն ակումբն է. պետք չէ այն համեմատել «Տոտենհեմ»-ի հետ: Ինչ վերաբերում է Մոուրինյոյին, նա խնդրել է ինձ խաղալ այնպես, ինչպես Լոնդոնում, ուղղակի մի քիչ ավելի որակյալ»,- ասել է Մոդրիչը:





































