Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի 2012թ. երիտասարդական Աշխարհի առաջնությունը:
64 կգ քաշայինների պայքարում կփորձի իր տեղը քառորդ եզրափակիչում ապահովել Գոռ Երիցյանը: Երիցյանը մենամարտելու է կուբացի բռնցքամարտիկ Քևին Հայլեր Բրաուն Բազայինի դեմ: Գոռը կմենամարտի կարմիր անկյունից:
Հիշեցնենք, որ մրցումների 5-րդ օրը Հայաստանի առաջին ներկայացուցիչը` Տարոն Սողոմոնյանը, հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:








































