«Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Մայկոնը վստահ է, որ վաղ թե ուշ «քաղաքայիններ»-ը եվրոպական գլխավոր մրցաշարի հաղթող կդառնան` չնայած անհաջող ելույթներին:
««Մանչեսթեր Սիթի»-ն մեծագույն ակումբ է, որը մշտապես առաջընթաց է գրանցում: Այն անընդհատ աճ է գրանցում և վաղ թե ուշ կնվաճի Չեմպիոնների Լիգայի հաղթողի տիտղոսը: Այստեղ բոլորն աշխատում են այդ ուղղությամբ:
Մեր թիմում բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, սակայն իրենք պետք է Չեմպիոնների Լիգայում խաղալու փորձ ձեռք բերեն»,- ասել է բրազիլացին:







































