Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտան Գարեթ Բեյլը հուսով է, որ հաջորդ մրցաշրջանում շատ ավելի լավ խաղ կցուցադրի, քան նախորդում: Ուելսցի ֆուտբոլիստը նշել է, որ նախորդ մրցաշրջանում չկարողացավ օգտագործել իր ողջ ներուժը:
«Նախորդ մրցաշրջանում ինձ համար շատ ավելի դժվար էր, քանի որ չէի մասնակցել նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքին: Նոր թիմում հեշտ չի լինում: Սակայն «Ռեալ»-ի ֆուտբոլիստներից շատերը անգլերեն գիտեն, ինչը զգալի հեշտացնում էր իմ գործը:
Ադապտացվելու համար որոշ ժամանակ պահանջվեց, այնուհետև ամեն ինչ կարգավորվեց: Կարծում եմ` հաջորդ մրցաշրջանը իմ և «Ռեալ»-ի համար ավելի հաջող կլինի և մենք կհասնենք մեր նպատակներին»,- Marca-ն մեջբերում է Բեյլի խոսքերը:





































