Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին մարզիչ Ջոն վան Սհիպն առաջարկում է բոյկոտել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնությունը:
«Դիմում եմ Հոլանդիայի ֆուտբոլի թագավորական միությանն ու ՖԻՖԱ-ի ղեկավարությանը՝ բոյկոտե՛լ Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնությունը»,- Սհիպը գրել է Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք, որ Ամստերդամ – Կուալա-Լումպուր չվերթի օդանավն ընկել է Ուկրաինայի հվ-արլ հատվածում: Զոհվել է 183 հոլանդացի:
Վան Սհիպը Հոլանդիայի հավաքականում աշխատել է 2004-08թթ: Ներկայումս նա գլխավորում է ավստրալական «Մելբուրն»-ը:








































