Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորեսը մտադիր է «Ատլետիկո» վերադառնալ: Ակումբներն արդեն բանակցում են ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, որի արժեքը շուրջ 16 մլն եվրո է կազմում:
30-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբի սան է: 2007 թվականին 30 մլն եվրոյով նրա իրավունքները գնել է «Լիվերպուլ»-ը, որտեղից նա «Չելսի» է տեղափոխվել 50 մլն եվրոյի դիմաց:
Նախորդ մրցաշրջանում Տորեսը 41 հանդիպում է անցկացրել և 11 գոլ հեղինակել:








































