Ուկրաինայի առաջնության տասնութերորդ տուրի շրջանակներում ավարտվեց «Կրիվբաս» – «Շախտյոր» դիմակայությունը: Խաղն ավարտվեց 0:2 հաշվով՝ հյուրերի հաղթանակով:
Հանդիպումը բավական հետաքրքիր ստացվեց:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խաղի 29-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյոր»-ի հարձակվողական կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ իր գոլերի քանակը հասցնելով տասնութի:
«Շախտյոր»-ի կազմում երկրորդ գոլը խփեց Ալեքս Տեյշեյրան, որը կարողացավ գնդակի հեղինակ դառնալ կրկին Մխիթարյանի հիանալի խաղի արդյունքում:
Հատկանշական է նաև այն, որ երկու թիմերն էլ հանդիպումն ավարտեցին տասը ֆուտբոլիստով: Խաղադաշտից հեռացվեցին Ֆերնանդինյոն ու Անտոնովը:
Այսպիսով՝ փաստում ենք դոնեցկյան թիմի հաղթանակն ու մեր հավաքականի տաղանդաշատ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղն ու տպավորիչ come back-ը:








































