Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ իր թիմը պատրաստվում է չեզոքացնել առաջատարների ու իր թիմի միջև ընկած տասներկու միավորի տարբերությունը:
«Ներկա պահին մանչեսթերյան թիմերը ցույց չեն տալիս բացառիկ ֆուտբոլ: Մենք, ի տարբերություն նրանց, շատ քիչ ենք ոչ-ոքի խաղացել: Ամեն դեպքում վերադառնալու ենք ու պայքարենք չեմպիոնական կոչման համար: Սպասվող վեց խաղերից չորսը սեփական դաշտում ենք անցկացնելու. կարծում եմ՝ այդ խաղերից հետո առաջատար դիրքում կլինենք»,- ասել է Վենգերը:








































