Sunday, 12 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Չեմպիոնների լիգա. IV տուր

Երեքշաբթի կայացան չեմպիոնների լիգայի A,B,C եւ D խմբերի 4-րդ տուրի հանդիպումները:
A խմբում Լոնդոնի «Տոտնհեմ»-ը հյուրընկալեց չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն Միլանի «Ինտեր»-ին: Այս հանդիպման բացարձակ ֆավորիտ էր համարվում միլանյան թիմը, սակայն Հարի Ռեդնապի սաներն ուղղակի զարմացրին: Խաղասկզբից էլ երեւում էր , որ «Տոտնհեմ»-ը միայն հաղթանակի համար է խաղադաշտ դուրս եկել, եւ արդեն 18-րդ րոպեին «Տոտնհեմ»-ի հոլանդացի կիսապաշտպան Ռաֆայել Վան Դեր Վարտը բացեց խաղի հաշիվը: Խփված գնդակից հետո անգլիական թիմը չփակվեց պաշտպանությունում: Առաջին խաղակեսում խաղադաշտում գործում էր միայն մի թիմ` «Տոտնհեմ»-ը, իսկ «Ինտեր»-ն ուղղակի պաշտպանվում էր : Մինչեւ ընդմիջում խաղի հաշիվը չփոխվեց: Իսկ ահա ընդմիջումից հետո «Տոտնհեմը»-ը Պիտեր Կրաուչի խփած գնդակի շնորհիվ կրկնապատկեց հաշիվը: Սակայն Հարի Ռեդնապի սաները չէին ուզում ձեռք բերածով բավարարվել, բայց ահա այս խաղարկության լավագույն ռմբարկու Սամուել Էտոոն, 80-րդ րոպեին խփելով իր 7-րդ գոլը, հույս պարգեւեց ներաձուրիներին, սակայն փոխարինման ելած «Տոտնհեմ»-ի ռուս հարձակվող Ռոման Պավլյուչենկոն 89-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը: Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով՝ «Տոտնհեմ»-ի հաղթանակով: Այս խմբի մյուս խաղում Հոլանդիայի չեմպիոն «Տվենտե»-ն անսպասելիորեն պարտության մատնեց Բրեմենի «Վերդեր»-ին` 2-0 հաշվով: Աչքի ընկան Չադլին եւ Դե Յոնգը: 4 խաղից հետո «Ինտեր»-ը եւ «Տոտնհեմ»-ն ունեն 7-ական միավոր, բայց լրացուցիչ ցուցանիշներով խմբի առաջատարն է «Տոտնհեմ»-ը:
B խմբում «Բենֆիկա»-ն «Դա Լուժ» մարզադաշտում ընդունեց Լիոնի «Օլիմպիկ»-ին: Այս հանդիպումն այս օրվա ամենաարդյունավետն էր: Կրկնվեց «Ինտեր»-«Տոտնհեմ» հանդիպման սյուժեն: Այստեղ էլ «Բենֆիկա»-ն Դի Սուզա Պերեյրայի, Խավի Գարսիայի եւ Ֆաբիո Կոենտրաոյի 2 գնդակից հետո հաղթում էր 4-0 հաշվով, սակայն Գուրկուֆը, Գոմիսը եւ Լովրենը կարողացան կրճատել հաշիվը: Խաղն ավարտվեց 4-3 հաշվով` «Բենֆիկա»-ի հաղթանակով: Խմբի մյուս խաղում «Հապոել»-ը Թել-Ավիվում նվաճեց առաջին միավորը՝ 0-0 ոչ-ոքի խաղալով գերմանական «Շալկե-04»-ի հետ:
C խմբում «Ման. Յունայթեդ»-ը Ֆլետչերի, Օբերտանի եւ Դեդեի գոլերի շնորհիվ հյուրընկալվելիս պարտության մատնեց Թուրքիայի չեմպիոն «Բուրսասփոր»-ին, իսկ «Վալենսիա»-ն «Միստալիա»-ում նույն հաշվով պարտության մատնեց շոտլանդական «Գլազգո»-ին` Սոլդադոյի երկու եւ Տինո Կոստայի մեկ գոլերի շնորհիվ: Խմբի առաջատարն է «Ման. Յունայթեդ»-ը` 10 միավորով:
D խմբի երկու հանդիպումներն էլ ավարտավեցին ոչ-ոքի: «Ռուբին»-ը Կազանում ընդունեց հունական «Պանատինայկոս»-ին : Այս խաղում խփած գնդակներ չգրանցվեցին, եւ խաղն ավարտվեց 0-0 հաշվով, իսկ ահա «Կոպենհագեն»-ը Դանիայում կարողացավ 1 միավոր խլել հանրահայտ «Բարսելոնա»-ից: Հանդիպման 31-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին, սակայն մեկ րոպե անց Կլաուդեմիրը հավասարեցրեց խաղի հաշիվը: Խաղից հետո «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ներողություն խնդրեց «Բարսելոնա»-ի երկրպագուներից հանդիպման արդյունքի համար:
Ռմբարկուների ցուցակը 7 գոլով միանձնյա գլխավորում է «Ինտեր»-ի կամերունցի հարձակվող Սամուել Էտոոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում