Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն ընդունել է WADA համաշխարհային հակադոպինգային կազմակերպության՝ խթանիչների դեմ պայքարի նոր առաջարկը, ըստ որի՝ այն մարզիկները, որոնք օգտագործել են խթանիչներ, որակազրկվելու են նավազգույնը ոչ թե 2, այլ 4 տարի:
«Մենք կողմ ենք այս առաջարկին: Խթանիչներ օգտագործած մարզիկները պետք է լուրջ պատիժ ստանան»,- հայտարարեց Ռոգեն:
Նոր պատժամիջոցը կսկսի գործել 2013 թվականից:





































