Այսօր հայկական եկու ակումբներ՝ «Փյունիկ»-ը, «Շիրակ»-ը, մեկնարկել են Եվրոպայի լիգայի գավաթի 2014/2015 թթ. խաղարկությունում:
Երևանի «Փյունիկ»-ը և Գյումրիի «Շիրակ»-ը արդեն ավարտել են իրենց հանդիպումները: Ժամը 18:00-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում սկսվել էր «Փյունիկ»-«Աստանա» (Ղազախստան) հանդիպումը: Նույն ժամին Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում մեկնարկել էր «Շիրակ»-«Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) հանդիպումը:
Հայկական երկու ակումբներն էլ չկարողացան հաղթանակ տոնել:
«Փյունիկ»-ը պարտվեց «Աստանա»-ին՝ 1-4 հաշվով, իսկ Գյումրու «Շիրակ»-ը, չնայած բավական լավ անցկացրած հանդիպմանը, պարտվեց «Շախտյոր»-ին՝ 1-2 հաշվով:
Փյունիկ-Աստանա՝ 1:4
0:1 Նուզարբաև (40՛), 0:2 Զուլչիև (66՛), 1:2 Պապիկյան (68՛), 1:3 Կետեվոամա (70՛), 1:4 Կուրդով (84՛):
Շիրակ-Շախտյոր՝ 1:2
0:1 Տոպչագիչ (71՛), 0:2 Մալի (83՛), 1:2 Դեբլե (85՛):