Ինչպես երևում է, Հարի Ռեդնապն Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչը չի լինի:
Sky Sports-ն ու The Telegraph-ը գրում են, որ Հարի Ռեդնապը համաձայնության է եկել անգլիական «Քուինս Պարկ Ռեյնջերս»-ի ղեկավարության հետ ու դառնալու է ակումբի գլխավոր մարզիչը:
Ակնկալվում է, որ այս հարցի շուրջ պաշտոնական հայտարարություն կլինի առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ հնարավոր էր համարվում Ռեդնապի՝ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնելը:





































