Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին համոզված է, որ Նիկոլա Ռիցոլին հանդիսանում է «Միլան» – «Յուվենթուս» հանդիպման համար իդեալական մրցավար:
«Հրաշալի որոշում է, որ հենց Ռիցոլին է վարելու այդպիսի խաղը: Նա լավագույն մրցավարն է ողջ Իտալիայում, ինչպես Պյերլուիջի Կոլինան՝ բոլոր ժամանակներում: Հուսով ենք՝ մրցավարը կկարողանա հաստատել մեր բարձր խաղամակարդակը կիրակի օրը կայանալիք հանդիպմանը»,- La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ ասել է Գալիանին:







































