Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի ավագ, Ռուսաստանի հավաքականի առանցքային պաշտպան Ալեքսանդր Անյուկովը կարծիք է հայտնել, որ «Եվրո 2012»-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը չափազանց բարդ է լինելու իրենց համար:
«Ես կարծում եմ, որ մեր մրցակիցը շատ ուժեղ հավաքական է: Առավելևս, որ հայերը խաղալու են սեփական հարկի տակ, որտեղ նրանց երկրպագել գիտեն: Չափազանց բարդ հանդիպում է սպասվում: Հուսով եմ` կհաղթենք», – Անյուկովի խոսքերն է մեջբերում Спорт Уикенд-ը: