Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Չավին մոտ ապագայում պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ: Խաղացողի ներկայիս պայմանագրի ժամկետն ավարտվում է 2014 թվականի ամռանը:
«Ցանկանում եմ երկար ժամանակ հանդես գալ «Բարսելոնա»-ում: «Բարսա»-ն հասկանալ է տվել, որ ցանկանում է՝ մնամ թիմում: Ես դեմ չեմ: Երբեք չեմ մտածել այլ ակումբ տեղափոխվելու մասին»,- Չավիի խոսքերն է մեջբերում «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:








































