«Sport Express»-ը հայտնում է, որ Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ազդրի քառագլուխ մկանի վնասվածքի պատճառով բաց կթողնի 2014/15 թվականների մրցաշրջանի առաջին կեսը:
Յուրան վիրահատության կենթարկվի, որից հետո վերականգնվելու համար կպահանջվի շուրջ 6 ամիս: Ֆուտբոլիստը կարող է խաադաշտ վերադառնալ միայն 2015 թվականին: Նախորդ մրցաշրջանում Մովսիսյանը 30 հանդիպում է անցկացրել «Սպարտակ»-ի կազմում, 18 գոլ հեղինակել և գոլային երկու փոխանցում կատարել:
Այդպիսով, 26-ամյա Մովսիսյանը միացել է մոսկովյան ակումբում հանդես եկող Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստին` Արաս Օզբիլիսին, ով ծնկի խաչաձև կապանների վնասված էր ստացել: