Friday, 12 06 2026
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը

Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը

Հայաստանի խորհրդարանի կառավարող մեծամասնության ներկայացուցիչներից ոմանք հայտարարում են, որ «4 գյուղերը» Ադրբեջանի հարձակման «վերջին լեգիտիմ փաստարկն» է, որից էլ, ըստ իրենց, զրկվում է Բաքուն ապրիլի 19-ի պայմանավորվածությամբ: Հայաստանի խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչները փաստորեն անում են հայտարարություններ, որոնք ըստ էության «լեգիտիմացնում» են Բաքվի նախորդ հարձակումները, որոնց հետեւանքով ադրբեջանական զինուժը գրավել է Հայաստանի տարածքը: Ի՞նչ է նշանակում «վերջին լեգիտիմ փաստարկ»:

Նշանակում է, որ եղել են այլ լեգիտիմ փաստարկներ: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի խորհրդարանի կառավարող կուսակցության ներկայացուցիչները կամա, թե ակամա հայտարարում են, որ Ադրբեջանը ունեցել է նախորդ հարձակումների «լեգիտիմ փաստարկ», եւ սա հիմա՝ «վերջինն» է: Մի կողմ թողնենք այն, թե որքանով է այդ գնահատականը ընդհանրապես համարժեք առկա իրողություններին, որոնք գոյություն ունեն թե Կովկասում, թե անվտանգության միջազգային համակարգում ընդհանրապես: Վերադառնանք «լեգիտիմ փաստարկ»-ին առհասարակ:

Առհասարակ, որեւէ երկիր չունի որեւէ այլ երկրի վրա հարձակման լեգիտիմ որեւէ փաստարկ: Սա թերեւս պետք է ի գիտություն ընդունեն բոլոր այն գործիչները, որոնք չունեն ադրբեջանական ագրեսիան որեւէ կերպ արդարացնելու դիտավորություն: Ուժի կիրառման բացառման, ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը միջազգային կարեւորագույն սկզբունքներից մեկն է, որ ամրագրված է ՄԱԿ կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտով, ու նաեւ՝ Հայաստանի կառավարող մեծամասնության այդքան «ցիտած»՝ Ալմաթիի 1991 թվականի հռչակագրով:

Եթե անգամ որեւէ պետություն համարում է, որ այլ երկիր զբաղեցրել է իրեն պատկանող տարածք, հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով եւ դա է ամրագրվախ միջազգային բոլոր լեգիտիմ փաստաթղթերում, ի դեպ նաեւ՝ Եվրոպայի Խորհրդում, որին Հայաստանն ու Ադրբեջանը անդամակցել են ուժի կկիրառման կամ դրա սպառնալիքի բացառման պարտավորությամբ: Հետեւաբար, թե Ադրբեջանը, թե որեւէ այլ երկիր չի կարող ունենալ մյուսի վրա հարձակվելու «լեգիտիմ փաստարկ»: Իսկ, եթե փաստարկը ուժն է, ապա այդ դեպքում, ոչ թե 4, այլ 104 «գյուղ» հանձնելու պարագայում անգամ պահպանվելու է իրերի այն դրությունը, երբ հարցերը լուծվելու են կամ ուժով, կամ ուժի վրա հիմնված շանտաժով: Եվ այստեղ է գոյություն ունեցող իրավիճակի ամբողջ խնդիրը՝ շանտաժի քաղաքականության լեգիտիմացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում