Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ինտեր»-ը չկարողացավ կոտրել «Կալյարի»-ի դիմադրությունը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Այդ խաղից հետո «ներաձուրիներ»-ի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին ու հարձակվող Անտոնիո Կասանոն որակազրկվեցին:
Մրցավարների գործողությունները բուռն կերպով քննադատելու համար մարզիչը որակազրկվեց 1, իսկ հարձակվողը՝ 2 խաղով: Ակումբի ղեկավարությունը համաձայն չէ Իտալիայի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեի որոշման հետ և պատրաստվում է բողոքարկել այն:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 2012/13թթ մրցաշրջանի 13-րդ տուրից հետո «Ինտեր»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ Թուրինի «Յուվենթուս»-ին զիջելով 4 միավորով:








































