Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոն Bild-ին տված հարցազրույցում նշեց, որ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը պետք է հրաժարական տա.
«Բլատերի անվան հետ են կապված ՖԻՖԱ-ի բոլոր խնդիրները: Կազմակերպության համար ավելի լավ կլինի, եթե նա հեռանա: Եթե ՖԻՖԱ-ի նախագահ ընտրելու հնարավորություն ունենայի, կընտրեի Ֆրանց Բեքենբաուերին:
Նա այդ պաշտոնը զբաղեցնելու լավագույն թեկնածուն է: Նա կարող է փրկել ՖԻՖԱ-ն»,- հայտարարել է Ռոմարիոն:







































