Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ֆիլիպո Ինձագին արդեն սկսել է մարզել «Միլան»-ը:
40-ամյա մասնագետի հետ դեռ պաշտոնական պայմանագիր չի ստորագրվել: Նշվում է, որ շուտով կողմերը կստորագրեն համաձայնագիրը, որը նախատեսված կլինի մինչև 2017թ.:
Ինձագիի օգնականը լինելու է Մաուրո Տասոտին: Կլարենս Զեդորֆի պայմանագիրը ժամկետից շուտ խզելու համար ակումբը հոլանդացուն ստիպված կլինի 10 մլն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 2013/14թթ մրցաշրջանում «Միլան»-ը զբաղեցրել է 8-րդ տեղը և 1998 թվականից ի վեր առաջին անգամ չի մասնակցելու եվրագավաթների խաղարկությանը:







































