Marca պարբերականը հարցում է անցկացրել երկրպագուների շրջանում` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության հաղթողի մասին նրանց կարծիքը պարզելու նպատակով:
Ֆուտբոլասերների մեծ մասը վստահ է, որ եզրափակիչում հաղթող է դառնալու «Ռեալ»-ը:
«Մենք հարցում ենք անցկացրել երկրպագուների շրջանում` նրանց կարծիքն առաջիկա խաղի մասին պարզելու նպատակով: Նախնական հաշվարկներով, «Ռեալ»-ը ստացել է ձայների մեծամասնությունը: Քվեարկողների ձայները բաշխվել են հետևյալ` 70/30 հարաբերակցությամբ` հօգուտ «Ռեալ»-ի»,- ասել Marca-ի թղթակիցը:





































