Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը գտնում է, որ իր թիմն ավելի լավ արդյունքի էր արժանի «Բորուսիա»-ի դեմ խաղում: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
«Արքայական ակումբ»-ն այդ խաղում ոչ-ոքի է գրանցել և 1 միավոր վաստակել:
«Ցավում եմ, որ մենք չկարողացանք հաղթական գոլ խփել: Մենք առավելություն ունեինք խաղի ընթացքում: Իսկ երկրորդ խաղակեսում ավելի համարձակ էինք գործում և կարող էինք ևս 1 գոլ հեղինակել: Ցանկացած դեպքում մենք գոհ ենք ցուցադրած խաղից»,- ասել է Իսպանիայի ընտրանու ֆուտբոլիստը:








































