Իտալիայում ավարտվեց Ա Սերիայի 2013/14 թվականների մրցաշրջանը, որի արդյունքներով լավագույն ռմբարկու է դարձել «Տորինո»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեն: Նա 22 գոլի հեղինակ է դարձել:
Ռմբարկուների մրցավազքում 24-ամյա հարձակվողը շրջանացել է «Վերոնա»-ի 36-ամյա ֆուտբոլիստ Լուկա Տոնիին, ով իր ակտիվում 20 գոլ էր գրանցել: Երրորդ տեղում է Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը` 19 գոլով:
17 անգամ աչքի են ընկել միանգամից երեք ֆուտբոլիստներ` Ռոդրիգո Պալասիոն («Ինտեր»), Անտոնիո Դի Նատալեն («Ուդինեզե»), Գոնսալո Իգուաինը («Նապոլի»):