Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ իր թիմն է զբաղեցնելու H խմբի առաջին հորիզոնականը:
«Կարմիր սատանաներ»-ը կատարյալ են մեկնարկել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը՝ երեք խաղում տանելով նույնքան հաղթանակ: Ակումբն առաջին տեղն է ոչ ամենաուժեղ խմբում. ամենամոտ հակառակորդից անգլիական ակումբն առաջ է 5 միավորով:
«Այոˊ, դա կատարյալ կլիներ: Ինը միավոր երեք խաղից հետո շատ լավ է: Մենք պետք է շարունակենք նույն ոգով, որպեսզի առաջին տեղը գրավենք: Դա շատ կարևոր է, քանի որ միշտ էլ լավ է առաջին տեղով հաջորդ փուլ դուրս գալը»,- eurosport-ը փոխանցում է Ֆերգյուսոնի խոսքերը: