Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ ակուբը լուրջ փոփոխությունների է նախապատրստվում` 2013/14 թվականների մրցաշրջանի անբավարար արդյունքներից հետո:
««Բարսելոնա»-ն լուրջ փոփոխությունների կենթարկվի: Որոշ ֆուտբոլիստներ կլքեն մեր ակումբը: Բայց «Բարսելոնա»-ի խաղաոճն անփոփոխ կմնա: Արդեն մի քանի շաբաթ նոր նախագիծ ենք պատրաստում, որի առանցքային դրույթների մասին կհայտարարենք առաջիկա օրերին:
Մեսսին կմնա «Բարսելոնա»-ում: 2013/14 թվականների մրցաշրջանում կատալոնական ակումբն անհաջողության մատնվեց: Մենք չկարողացանք իրականցնել մեր նպատակները»,- ասել է ակումբի նախագահը:










































