Հայազգի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի հաջորդ մրցակիցն է կուբացի Էրիսլանդի Լարան: Մենամարտը կկայանա Լաս-Վեգասում` նոյեմբերի 10-ին:
«Մեր մենամարտին քիչ ժամանակ է մնում: Իմ նպատակն է պատժել Մարտիրոսյանին: Նա շատ երկար լեզու ունի և հենց դրա համար Վանեսը պետք է հատուցի:
Հիանալի եմ նախապատրաստվել առաջիկա մենամարտին և պատրաստ եմ ցուցադրել բոլորին, թե ով է Էրիսլանդի Լարան»,- հայտարարել է կուբացի միջինքաշայինը: