«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ անցած տարի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ այցելության վատ հիշողություններն անցյալում են և որևէ կերպ չեն խանգարի իր սաներին ԱՊԼ-ի շրջանակներում շաբաթ օրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ կայանալիք խաղում:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի մեկնարկում «զինագործներ»-ը 8:2 հաշվով պարտություն են կրել «Յունայթեդ»-ից:
«Այդ հանդիպման հաշիվն ինձ չի անհանգստացնում, և մենք «Օլդ Թրաֆորդ» կմեկնենք սեփական ուժերի հանդեպ վստահությամբ:
Հարկ է նշել, որ մեր դիմակայությունում առկա կլինի հուզական գործոնը, սակայն ես ընդհանրապես չեմ մտածում վրեժի մասին: Ֆուտբոլային տեսանկյունից չեմ կարծում, որ անհրաժեշտ է մեծ նշանակություն տալ «Յունայթեդ»-ի դեմ հանդիպմանը: Ամեն ինչ կախված է թիմից, որը պետք է ապացուցի, որ ավելի ուժեղ է դարձել»,- Վենգերին մեջբերում է ESPN-ը:







































