Իսպանական «Վիլյառեալ»-ը դրամական տույժի կենթարկվի Պրեմիերայի 35-րդ տուրի «Բարսելոնա»-ի դեմ խաղի ժամանակ Դանիել Ալվեսի հետ տեղի ունեցած միջադեպի համար: Ակումբը կտուգանվի 12 հազար եվրոյով, բայց կխուսափի «Էլ Մադրիգալ» մարզադաշտի որակազրկումից: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ապրլի 27-ին կայացած «Վիլյառեալ» – «Բարսելոնա» հանդիպման ժամանակ տանտերերի երկրպագուներից մեկը բանան էր նետել կատալոնական ակումբի պաշտպան Դանիել Ալվեսի ուղղությամբ, սակայն ֆուտբոլիստը վերցրել և կերել էր այն՝ յուրահատուկ ձևով պատասխանելով ռասիստական ժեստին:
Հանդիպումից հետո «Վիլյառեալ»-ի ղեկավարությունը գտել էր այդ երկրպագուին և ցմահ արգելել էր այցելել «Վիլյառեալ»-ի տնային հանդիպումներին:









































