Բրիտանական հեղինակավոր The Sun-ի լրագրող Մարկ Իրվանը կարևորում է Լոնդոնի «Չելսի»-ի՝ «Յունայթեդ»-ի հանդեպ տարած հաղթանակը:
«9 գոլ, 10 դեղին քարտ, երեք 11-մետրանոց հարված, և այս ամենը՝ մի խենթ խաղում: Եվրոպայի չեմպիոնի համար այս հանդիպումը կարելի է համարել լուրջ ձեռքբերում:
Բայց և այնպես «Չելսի»-ի երկրպագուները, եթե ոչ ավելի, ապա ոչ պակաս էին տոնում այս հաղթանակը՝ մայիսին ունեցած ձեռքբերման համեմատ, քանզի իրենք հաջողության հասան մի թիմի նկատմամբ, որը կողոպտել էր նրանց ընդամենը երեք օր առաջ»,- մասնավորապես գրել է լրագրողը:








































