Սեսկ Ֆաբրեգասը ևս մեկ առաջարկ է ստացել Մանչեսթերից: Հիշեցնենք` ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` կիսապաշտպանը կարող է փոխել ակումբային գրանցումը` «Բարսելոնա»-ից տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»:
El Mundo Deportivo-ի տեղեկությունների համաձայն` Ֆաբրեգասը հայտնվել է նաև «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում:
«Քաղաքայիններ»-ի մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնը ոչ պաշտոնապես կապ է հաստատել կատալոնական ակումբի կիսապաշտպանի հետ` վերջինիս կարծիքն իմանալու նպատակով: «Կապտանռնագույններ»-ը դեռևս որևէ պաշտոնական առաջարկ չեն ստացել Ֆաբրեգասի տրանսֆերի շուրջ:






































