Ամերիկացի ծանրքաշային Ջոնաթոն Բենքսը հայտնել է, թե ինչու է հենց ինքը մարզելու Վլադիմիր Կլիչկոյին` Մարիուշ Վախի հետ մենամարտից առաջ:
«Վլադիմիրը Ստյուարդին այցելության էր գնացել հիվանդանոց: Բռնցքամարտիկը հարցրել էր մարզչին, թե ով է փոխարինելու նրան: Էմանուելը պատասխանել էր` «Ջոնաթոնը»:
Ամերիկացին շոյված է, որ Կլիչկոյի նման մեծագույն բռնցքամարտիկը պետք է վստահի իրեն և իրենից խորհուրդներ ստանա: Հիշեցնենք` Կլիչկո-Վախ մենամարտը կկայանա նոյեմբերի 10-ին` Համբուրգում: