Ֆուտբոլի շվեյցարական «Սիոն» թիմի գլխավոր մարզիչն այս տարվա ընթացքում երրորդ անգամ է փոխվում:
Միշել Դեկաստելին, որը լավ հարաբերությունների մեջ չէ թիմի խաղացողների հետ, փոխարինել է Պյեր-Անդրե Շուրմանը:
Հատկանշական է, որ Դեկաստելն անգամ մեկ՝ ընդհանուր ամիս չի գլխավորել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Վերջին 10 տարվա ընթացքում սա արդեն 28-րդ անգամ է՝ ակումբը գլխավոր մարզիչ է փոխում:










































