Մյունխենի «Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը խոսել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում այսօր կայանալիք «Բավարիա» – «Ռեալ» խաղից իր սպասելիքների մասին:
Մաթեուսը կարծում է, որ հաջողության հասնելու համար «Բավարիա»-ն պետք է «Ռեալ»-ին զրկի հակագրոհելու հնարավորությունից:
«Գվարդիոլայի փոխարեն ես կփորձեի հակառակորդին զրկել հակագրոհներից: Արագություն զարգացրած Գարեթ Բեյլին ու Քրիշտիանու Ռոնալդուին գերազանցել ոչ միշտ է հաջողվում:
Այդ իսկ պատճառով «Բավարիա»-ն պետք է փորձի իսպանացիներին զրկել ազատ տարածություններից: Դա առանցքային նշանակություն կունենա»,- հայտարարել է Գվարդիոլան: