Ուկրաինացի լեգենդար բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ չի պատրաստվում վերսկսել մարզական կարիերան:
«Ես շուտով կլինեմ 43 տարեկան: Մարզական կարիերաս վերսկսելու իմաստ չեմ տեսնում: Ռինգում ապացուցելու ոչինչ չունեմ այլևս: Բոլոր երազանքներս արդեն իրականություն եմ դարձրել»,- RTL-ի հետ զրույցում ասել է Կլիչկոն:
Վիտալի Կլիչկոն վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2012թ.՝ նոկաուտի ենթարկելով Մանուել Չարրին:
WBC-ն Կլիչկոյին կրկին ներկայացրել է որպես աշխարհի պատվավոր չեմպիոն, այնպես որ, ռինգ վերադառնալու դեպքում նա կրկին կարող է մենամարտել չեմպիոնական գոտու համար:








































