Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Չիչարիտոն հայտարարել է, որ իրեն այդքան էլ չեն հետաքրքրում «Չելսի» – «Յունայթեդ» հանդիպման մրցավարության վերաբերյալ խոսակցությունները:
«Մրցավարության վերաբերյալ խոսակցություննեին ինձ չեն հետաքրքրում: Մրցավարը որոշումն արդեն կայացրել է: Երբ Վան Պերսին հարվածեց, Չեխը հիասքանչ սեյվ կատարեց: Այդ ժամանակ իմ հանձնարարությունն էր խաղից դուրս վիճակում չլինել: Ուրախ եմ, որ հաջողվեց գոլի հեղինակ դառնալ»,- Goal.com-ը փոխանցում է Չիչարիտոյի խոսքերը:





































