Կոլումբիացի ֆուտբոլիստ Ռադամել Ֆալկաոն մոտ է «Ռեալ» տեղափոխությանը:
Ինչպես տեղեկացնում է Fichajes.com-ը, Մադրիդի «Աթլետիկո»-ի հարձակվողի գործակալ Խորխե Մենդեսը բանակցություններ է վարում մադրիդյան մյուս ակումբի՝ «Ռեալ»-ի հետ ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ:
Նշենք, որ մադրիդյան թիմերի միջև կա մի համաձայնագիր, ըստ որի՝ ակումբներն իրավասու չեն միմյանցից ֆուտբոլիստների տրանսֆերներ գնել, սակայն հանուն Ֆալկաոյի «Ռեալ»-ը, ինչպես երևում է, պատրաստ է խախտել պայմանավորվածությունը:
Լուրեր կան անգամ, որ Մենդեսը չի հանդիսանում Ֆալկաոյի գործակալը, այլ ֆուտբոլիստի բոլոր գործարքներով զբաղվում է նրա հայրը:








































