Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը բաց կթողնի իր թիմի առաջիկա 4 խաղերը, հաղորդում է The Daily Mail-ը:
Լեմպարդը վնասվածք ստացավ Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ խաղում, ինչի արդյունքում ստիպված եղավ վաղաժամ լքել խաղադաշտը:
Երեկ Լեմպարդը հետազոտվել է, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ նրա մոտ կրկնվել է այն վնասվածքը, որի պատճառով նա չէր կարողացել մասնակցել Անգլիայի հավաքականի երկու խաղերին:
Այսպիսով, Լեմպարդը չի խաղա «Շախտյոր»-ի դեմ պատասխան խաղում նոյեմբերի 7-ին, բացի այդ էլ բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ առաջիկա խաղը, որ կայանալու է հոկտեմբերի 28-ին:








































