Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդեն Ռոջերսը խոսել է «Անժի»-ի դեմ կայանալիք առաջիկա խաղի մասին:
«Այս մրցաշրջանում «Անժի»-ն արդեն 21 խաղ է անցկացրել, որոնցից ութը՝ Եվրոպայի Լիգայում: «Անժի»-ն հազվադեպ է պարտվում: Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում առաջատար է, իսկ Եվրոպայի Լիգայում դեռ պարտություն չի կրել:
Նրանք տպավորիչ կազմ ունեն: Տրանսֆերային պատուհանի ընթացքում լուրջ ձեռքբերում են ունեցել:
Ինչ վերաբերում է Էտո’Օ-ին, նա հիասքանչ ֆուտբոլիստ է, որն իր ու խաղընկերների համար գոլային պահեր է ստեղծում»,- Газета.ru-ի մեջբերմամբ՝ ասել է Ռոջերսը:







































