Օլիմպիական խաղերի 6-ակի չեմպիոն, արագավազորդ Ուսեյն Բոլտը հայտարարեց, որ 2016թ Ռիո-դե-Ժանեյրոյի Օլիմպիադայից հետո պատրաստվում է ֆուտբոլիստի կարիերա սկսել:
«Բարեգործական խաղերում բազմիցս ֆուտբոլ եմ խաղացել: Այս մարզաձևն ինձ շատ է հետաքրքրում: Ռիոյի խաղերից հետո այլևս չեմ զբաղվի աթլետիկայով: Պատրաստվում եմ ֆուտբոլիստի կարիերա սկսկել:
2016թ ցանկանում եմ նաև մասնակցել ցատկ երկարության մրցումներին: Խոսել եմ մարզչիս՝ Գլեն Միլոզի հետ, և նա ինձ ասաց, որ այդ մարզաձևով զբաղվելու դեպքում կվնասեմ ծնկներս: Այդ կապակցությամբ դեռ վերջնական որոշում չեմ կայացրել»,- հայտարարեց Բոլտը: