«Նյու Յորք Րեդ Բուլս»-ի հարձակվող Թիերի Անրին գովեստի խոսքեր է ասել իր նախկին ակումբ «Բարսելոնա»-ի և նրա մարզիչ Պեպ Գվարդիոլայի հասցեին:
«Իհարկե իմ գլխավոր թիմը միշտ կմնա «Արսենալ»-ը, բայց ֆուտբոլը «Բարսա»-ի կատարմամբ, դա իսկական խելագարություն է: Վստահ եմ, որ թիմն ի վիճակի է կրկին առավելագույն արդյունքի հասնել բոլոր երեք ճակատներում: Ինչ վերաբերում է Գվարդիոլային, ապա նա շատ խելացի մասնագետ է: Ինձ համար Պեպն աշխարհի լավագույն մարզիչն է», – ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sport.es-ը: