Անցյալ ուրբաթ McLaren-ի՝ Ուոքինգում գտնվող մարզաբազայում կազմակերպած հատուկ միջոցառման ժամանակ Լյուիս Հեմիլթոնը հայտարարել է թիմից հեռանալու մասին:
Առջևում չորս մրցավազք կա, որոնցից հետո Հեմիլթոնն այլևս չի վերադառնա թիմի մարզաբազա, այլ կսպասի մրցաշրջանի ավարտին՝ կարիերան Mercedes-ում շարունակելու համար:
«Ես իրոք հպարտ եմ այն բանի համար, որ երկար ժամանակ հանդես եմ եկել McLaren-ի կազմում: Իմ կյանքի կեսն անցկացրել եմ McLaren-ում, ու այս ընկերության ունեցած մեքենաները միշտ կմնան իմ սրտում:
Mercedes-ի բազան այնքան տպավորիչ չէ, որքան McLaren-ի բազան, սակայն ես որոշել եմ նոր թիմի հետ սովորել՝ ինչպես կարելի է հաղթել՝ հենց իրենց կազմում հանդես գալով»,- ասել է Հեմիլթոնը: