Իսպանիայի Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն հարձակվողներից մեկը` «Մալյորկա»-ի և Իսրայելի ազգային հավաքականի հարձակվող Տոմեր Հեմեդը, կարող է «Լիվերպուլ» տեղափոխվել առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ենթադրվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կկազմի 5 մլն ֆունտ:
Հեմեդը 8 հանդիպում է անցկացրել Պրիմերայում և 6 գոլ հեղինակել: Ֆուտբոլիստը 5 գոլի հեղինակ է դարձել Իսրայելի հավաքականի կազմում անցկացրած աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի խաղերում:









































